ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վերջերս կասկածներ է հայտնում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա իր ազդեցության վերաբերյալ՝ գրում է Axios-ը։ Նա իր վստահված անձանց խոստովանել է, որ սխալ է գնահատել Ռուսաստանի ղեկավարի՝ հանուն խաղաղության պատրաստակամությունը։ Շաբաթ օրը Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ կսահմանի միայն այն դեպքում, եթե ՆԱՏՕ-ի բոլոր երկրները բարձր մաքսատուրքեր սահմանեն Չինաստանի համար։               
 

Աբոնեմենտային այցելությունները վերականգնելու ճանապարհներ

Աբոնեմենտային այցելությունները վերականգնելու ճանապարհներ
16.02.2017 | 14:57

Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, խոսելով աբոնեմենտային համակարգի մասին, որի շրջանակում աշակերտները պարբերաբար այցելում են մշակութային օջախներ, ասաց, որ պետք է վերականգնվի այդ կորսված ավանդույթը:

«Մենք փնտրում ենք ճանապարհներ, որովհետև հայտնի պատճառներով, հաշվի առնելով նաև կոռուպցիոն որոշ ռիսկեր, հրաժարվել են այդ ծրագրից, սակայն, կարծում եմ, որ դրանից, առաջին հերթին, տուժել է Հայաստանի Հանրապետության քաղաքացի երեխան»: Նախարարն ընդգծեց, որ աբոնեմենտային այցելությունները հնարավորություն կտան մեր երեխաներին ավելի մոտ կանգնելու բարձր արվեստին և կտրվելու այն չարաբաստիկ հեռուստասերիալներից, որոնք այսօր պարզապես քայքայում են հայ ընտանիքը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1795

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ